Հետևեք մեզ։

ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել. Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

10:42, 19 հուլիս 2023
ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել. Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրերը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին ժամը 21։15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Վերլուծական