Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգեր են հայտնաբերվել։
Ոստիկաններն ու պարեկները ինստիտուտի նկուղային հարկում, արկղերի մեջ հայտնաբերել են մի քանի փոշոտված ինքնաձիգեր։Թե ինչ հանգամանքներում են ինքնաձիգերը հայտնվել ինստիտուտում՝ պարզվում է։ Դեպքի փաստով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։