Հետևեք մեզ։

ԵՊՀ-ն այս տարի կունենա առկա ուսուցմամբ սովորող 2147 ուսանող, թափուր է մնացել 1042 տեղ. հրապարակվել են ընդունելության ցուցակները

12:07, 19 հուլիս 2023
ԵՊՀ-ն այս տարի կունենա առկա ուսուցմամբ սովորող 2147 ուսանող, թափուր է մնացել 1042 տեղ. հրապարակվել են ընդունելության ցուցակները

Հրապարակվել են Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության ցուցակները:

Այս պահին առկա տվյալներով՝ այս տարի Երևանի պետական համալսարան ընդունվել է 2147 դիմորդ, թափուր է մնացել 1042 տեղ: Նրանցից 427-ը բուհում կսովորի անվճար հիմունքներով:

Վճարովի ուսուցմամբ ընդունվածները 1699-ն են, արտոնությամբ ընդունվածները՝ 21-ը:

Ամենաշատ ուսանողն այս տարի կունենա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այն կընդունի 218 ուսանողի: