Արդեն երրորդ օրն է, ինչ Աթենքից հյուսիս-արևմուտք ընկած անտառային տարածքներում և քաղաքներում անվերահսկելի երկու հրդեհ է բռնկվել: Կրակն ուղղվել է դեպի ծովափնյա Նեա Պերամոս քաղաք:
Այսօր հաղորդվել է, որ երրորդ հրդեհն է բռնկվել, այս անգամ Հռոդոս կղզում. գրում է Reuters-ը:
Բնակիչները լքում են տները, իշխանությունները պայքարում են հրդեհը մարելու համար, քանի որ այն հասնում է արդեն նավթավերամշակման տարածքներ:
Հրդեհի ճակատներից մեկը ձգվել է ավելի քան 8 կմ (5 մղոն), ըստ ականատեսների և պաշտոնյաների, այրվել են տներ և ավտոմեքենաներ մայրաքաղաքից արևմուտք գտնվող Մանդրայի շրջակայքում:
Երթևեկությունը ժամերով դադարեցվել է Աթենքը Էլեֆսինա և Կորինթոս քաղաքների հետ կապող երկու ճանապարհներով, այդ քաղաքներում գործում են նավթավերամշակման գործարանները։