Հետևեք մեզ։

Միշտ պետք է պատռել սրիկաների դիմակները․ ըստ Տիգրան Աթանեսյանի՝ Աշոտյանի գործը խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող է լինել

13:09, 19 հուլիս 2023
Միշտ պետք է պատռել սրիկաների դիմակները․ ըստ Տիգրան Աթանեսյանի՝ Աշոտյանի գործը  խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող  է լինել

Միշտ պետք է պատռել սրիկաների դիմակները, օրինակ՝ կոմունիստական իշխանությունը խոստանում էր բոլորին երջանկություն, բայց սպանում էր միլիոնավոր մարդկանց, այդ երկրի փլուզումը եղավ նրանից, որ ճշմարտությունը ելավ ջրի երես։ Ճշմարտությունը միշտ պետք է ասել, դա ամենահզոր զենքն է, որը կարող է տապալել ցանկացած սատանայական կամ հակահիգիենիկ իշխանություն, որն ունենք Արցախում։ Արմեն Աշոտյանի գործը հենց այդ գործիքներից մեկն է, որը մեզ թույլ կտա վերգտնելու, գոյատևելու Հայաստան երկիր ունենալու շանսը, գուցե պաթոսային է  հնչում, բայց, ցավոք, դա այդպես է։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Արմեն Աշոտյանի գործն իրավաբանական առումով այնպիսի աբսուրդ է, դա խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող  է  լինել։ Աշոտյանին մեղադրում են վատնում, լիազորությունների չարաշահում և փողերի լվացում կատարելու մեջ։ Դրանք իրավաբանական բացատրություն ունեն, օրինակ, վատնում՝ գույքի անվերադարձ կորում, որ օրինական տիրապետողից գույքը դուրս է գալիս և կորում է։ Ինչ է եղել իրականում․ Բժշկական համալսարանը, որը ամենահարուստ բուհն է Հայաստանի, և «Արկոմը» գնում են անշարժ գույք, այդ ժամանակ Արմեն Աշոտյանը բուհի հոգաբարձուների նախագահն է եղել, և հավանաբար տեղյակ է եղել։ Հիմա այդ գույքը պատկանում է նրանց, որոնք գնել են, և արժի երկու անգամ ավելի թանկ, քան երբ ձեռք է բերել։ Հիմա եթե սա վատնում է  կա փողերի լվացում, ապա սա իրավաբանական դեպք չէ, հուգեբուժական դեպք է»,-ասաց Աթանեսյանը, հավելելով, որ դա մեծ PR ակցիա է։

Աթանեսյանն ասաց, որ չորս տարի այդ գործը քննել են, գնում էր կարճման, մեկ էլ Արգիշտի Քյարամյանը, ում դա հանձնարարվել է, մեղադրանք է առաջադրում Աշոտյանին։ 

Աթանեսյանն ասաց, որ Վանո Սիրադեղյանի ժամանակ ավելի ազնիվ էին, երբ մարդու գրպանը «պլան» էին գցում ու ասում՝ ուզում ենք դու նստես․«Աշոտյանի դեպքը դասական քաղաքական հետապնդում է»։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը  կալանավորված է։