Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Բաղրամյան պողոտան։
Ծնողներից մեկը նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպելու իրենց խնդրանքին չեն արձագանքում։
Ակցիային մասնակցում են հիմնականում Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները: Այդ զորամասի զինծառայողները 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել էին Արցախ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել են շրջափակման մեջ և անհետ կորել: