Հետևեք մեզ։

Սևանում փրկարարները նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ

16:39, 19 հուլիս 2023
Սևանում փրկարարները նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ
Հուլիսի 19-ին, ժամը 16:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։
Ջրափրկարարները քաղաքացուն (Ա. Գ., ծնված 1989 թ․) մոտորանավակով մոտեցրել են ափ. բժշկական օգնության անհրաժեշտություն չկա: