Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից, նշելով, որ հաջորդ ժողովի օրվա և ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ, որի ընտրության օրակարգով Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով 2023թ հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Բայց, կրկին ծանուցումներ չեն ստացել Երևանի քրեական դատարանի դատավորները, նախորդ՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ևս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել էր միայն Սնանկության դատարանի դատավորներին։