Հետևեք մեզ։

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

19:17, 19 հուլիս 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել  Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի: