Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Սամվել և Տիգրան Մելքոնյանների եղբայրը՝ Դավիթը։
Այս մասին գրառում է արել բժիշկ Անուշ Աբրահամյանը․
«Ծնվել է 2 զոհված հերոսների եղբայրը՝ Դավիթը։ Որպես բժիշկ անչափ դժվար է, շատ էմոցիոնալ…
Պատասխանատվության չափը աննկարագրելի, երբ միաժամանակ 2 տղաներին կորցրած ծնողները վայրկյանները հաշվելով սպասում էին դրական արդյունքի…
Դավիթը ծնողներին կրկին հույս և լույս տվեց ապրելու։ Շնորհակալ ենք փոխնակ մայրիկին անփոխարինելի աշխատանքի համար։ Սա մեր թիմային աշխատանքի հերթական կարևորագույն հաղթանակներից է Պտղաբերության կենտրոնի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի և Էրեբունի ԲԿ-ի ծննդատան վարիչ Անդրանիկ Պողոսյանի ջանքերի շնորհիվ»։