Հետևեք մեզ։

ԳՇ պետը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահի հետ

22:10, 19 հուլիս 2023
ԳՇ պետը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահի հետ

Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ