Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղից հաղորդում է ստացվել, որ մահացել են նաև 43-ամյա Սարգիս Լևոնյանը և 25-ամյա Շանթ Ժուռոյանը:
Քրեական վարույթը շարունակվում է: