Հետևեք մեզ։

Հոլանդիայից եկած հային արգելել են մուտք գործել հայրենիք․ Հոլանդիայում Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների դիմաց ակցիաների է մասնակցել․ Գեղամ Մանուկյան

10:45, 20 հուլիս 2023
Հոլանդիայից եկած հային արգելել են մուտք գործել հայրենիք․ Հոլանդիայում Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների դիմաց ակցիաների է մասնակցել․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը գրում է․

 

«Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր: Հայրենիքի ազգադավ իշխանությունը արգելել է: Ենթադրեցի, որ այս իշխանության կազմած խայտառակ սեւ ցուցակում է անունը: Հարցնում եմ՝ «ցույցերի մասնակցե՞լ ես», ի նկատի ունենալով հականիկոլական ակցիաները: Պատասխանում է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դեմ: Համահայկական միջոցառման է եկել, սրանք արգելք են դնում: Թուրքի իշխանությունները: Հոլանդիայում Հայաստանի դեսպան Tigran Balayan, դուրդ գալի՞ս է, թե հայրենի Արցախիցդ հրաժարված այս դավաճանական վարչախումբը ինչ անում: Ասլան Ասլանյանի անունը դու՞ ես փոխանցել, որ արգելվի մուտքը Հայրենիք: Հ.Գ. Ասլան Ասլանյանն արդեն 5 ժամ օդանավակայանում անորոշ վիճակում է, անձնագիրը վերցրել են ու խոստացել են պատասխանել... անորոշ սպասում Հայրենիքի մուտքին»: