Հետևեք մեզ։

Այսօր Բրյուսելում ԵՄ արտգործնախարարները անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և Շառլ Միշելի գործունեությանը

11:01, 20 հուլիս 2023
Այսօր Բրյուսելում ԵՄ արտգործնախարարները անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և Շառլ Միշելի գործունեությանը

Այսօր Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստ է տեղի ունենալու, քննարկման թեման լինելու է ուկրաինական հակամարտությունը:
 
ԵՄ հայտարարության համաձայն՝ նախատեսվում է համառոտ անդրադարձ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությանը: