Բրյուսելում հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման առումով ոչինչ չտվեց: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Շառլ Միշելի և Ալիևի հետ։
«Այդ հանդիպումը, ցվավոք, Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց։ Քաղաքական առումով Շառլ Միշելը հանդիպումից հետո ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության օրակարգը, Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հայկական կողմի համոզմունքը եղել և մնում է այն, որ առանց միջազգային ներգրավվածության ու մեխանիզմենրի այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել, որովհետև Բաքուն խորքային նպատակ ունի ԼՂ-ում էթնիկ զտումների։