Իրաքում տեղացիները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն՝ բողոքելով Ստոկհոլմում Ղուրանի այրման դեմ։ Տեսանյութը հասանելի է այստեղ:
Նշենք, որ նման մի ակցիա տեղի է ունեցել նաև հունիսի 29-ին:
Ստոկհոլմում Ղուրանի այրումն առաջացրել է ողջ մահմեդական աշխարհի զայրույթը, տարբեր երկրների ղեկավարներ իրենց անհամաձայնությունն են հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ղուրանի այրումը տեղի է ունեցել հունվարի 21-ին, Շվեդիայում ակցիայի մասնակիցները Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրան են այրել: