Կառավարության այսօրվա նիստում որոշվեց պարտադիր զինծառայությունից ազատել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի 2023-ի մայիսի 11-ի հրամանագրով Ռանոսը ՀՀ քաղաքացիություն է ստացել:
Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին: Հետևաբար՝անհրաժեշտություն է առաջացել նրան ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից: