Հետևեք մեզ։

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը

12:15, 20 հուլիս 2023
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը։

Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի անունից նամակ է ուղղվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին:

Մասնավորապես ընդգծվում է. «Էսպոյի կոնվենցիայի Հավելված 1-ի համաձայն, մետալուրգիական գործարանները հստակորեն ճանաչվում են որպես գործունեություն, որը կարող է էական բացասական անդրսահմանային ազդեցություն առաջացնել:

Էսպոյի կոնվենցիայի 3.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին ծանուցել նշված գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին։ Սակայն, որպես ազդակիր կողմ, Ադրբեջանը Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել այս նախագծի վերաբերյալ։

Հաշվի առնելով վերը նշվածը, Էսպոյի կոնվենցիայի 3.7-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանը, որպես ազդակիր կողմ, պահանջում է Հայաստանից փոխանակել տեղեկատվություն՝ սկզբնական փուլում նախագծի անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար։

Ադրբեջանի կառավարությունը պահանջում է նաև կասեցնել շինարարությունը Հայաստանի կողմից, քանի դեռ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերը լիովին չեն պարզաբանվել»։

 

Վերլուծական