Հետևեք մեզ։

Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում. Նիկոլ Փաշինյան

12:25, 20 հուլիս 2023
Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

«Լավ լուրն այն է, որ կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը»,- նշեց Փաշինյանը և հայտնեց, այդ ծրագիրը Ակադեմիական քաղաքի ծրագիրն է:


Նա նշեց, որ ՀՀ-ում լինելու է մինչև 8 բուհ, 2027-ից հետո կառավարությունը թույլ չի տալու հավաստագրման ու լիցենզավորման պայմաններին չհամապատասխանող բուհերի գործունեությունը։


Փաշինյանը ասաց՝ շատ օտարերկրյա բուհեր կան, որոնք ՀՀ-ում բուհ հիմնելու համար հողատարածք են ցանկանում Երևանի կենտրոնում:


«Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց՝ թող բոլորը համակերպվեն, որ բուհերի համար հողերը տրվելու են Ակադեմիական քաղաքի տարածքում: