Կառավարության նիստում որոշվեց վերաբաշխում կատարել 2023-ի բյուջեի մասին օրենքում և խոշոր գումար հատկացնել Հանրային հեռարձակողի խորհրդին:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության և Չինաստանի առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է Ընկերության նոր 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման նախագծի իրականացման պայմանագիրը, համաձայն որի՝ չինական կողմի պարտավորությունը նախնական գնահատմամբ կազմում է 191 մլն ժենմինբի (RMB): Իսկ Հանրային հեռուստաընկերությունը ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների է մասնակցելու, ինչի համար և անհրաժեշտ է 663 մլն ՀՀ դրամ միայն 2023-ին, իսկ 2024-ին կհատկացվի ևս 189 մլն ՀՀ դրամ, որը ներառված է Ընկերության 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում: