Այս պահին Արցախում մեծահասակ պացիենտներ կան, որոնք այստեղ տեղափոխվելու կարիք ունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ակնկալում ենք հնարավորինս մոտ ժամկետում տեղափոխում իրականացնել»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ Արցախում եղած դեղորայքն այս պահին օգտագործվում է ըստ ահնրաժեշտության, միևնույն ժամանակ շեշտեց՝ դրանք անսպառ չեն:
«Այս ամբողջ ինֆորմացիան փաստագրվում է, փոխանցվում է ՄԻՊ-ին, Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչությանը»,- ասաց Ավանեսյանը: