Հետևեք մեզ։

«Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեիք ողջ կառույցից». Վիլեն Գաբրիելյանի օգնականի մայրը զրպարտել է Կարեն Սարգսյանին, ապա հեռացրել գրառումը և հայտնել, թե իր պնդումները հերքվել են, Արցախի ՆԳՆ-ից արձագանքել են

13:36, 20 հուլիս 2023
«Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեիք ողջ կառույցից». Վիլեն Գաբրիելյանի օգնականի մայրը զրպարտել է Կարեն Սարգսյանին, ապա հեռացրել գրառումը և հայտնել, թե իր պնդումները հերքվել են, Արցախի ՆԳՆ-ից արձագանքել են

Ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Վարդանյանը իր անձնական էջում բաց նամակ էր ուղղել Արցախի ՆԳՆ ղեկավար Կարեն Սարգսյանին: Այս պահին նա հեռացրել է գրառումը, ստորև կներկայացնենք գրառման ճեպապատկերները:

 

Նա նշել էր, թե ծնողները պնդել ե, որ Արցախի ՆԳՆ-ն մարտի դաշտից զինծառայողների դիակները հանելու համար կաշառք է պահանջել: Գրառումն ամբողջությամբ՝ ճեպապատկերում:

 

Վերոնշյալ գրառմանն անդրադարձել էր ՔԱԿ նախկին ղեկավար Հակոբ Ճաղարյանը՝ նշելով, որ գրառման հեղինակը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի օգնականի մայրն է:

 

«ՔՊ-ական պատգամավոր «նավակ ճոճողի» օգնական Միքայելի մոր միջոցով իշխող դավաճանախումբը մեսիջ է ուղարկում

 

Վիլեն Գաբրիելյան, նայիր օգնականիդ` Միքայելի  մամայի զրպարտությունները:

 

Նախորդ անգամ ինձ էր սպառնում, որ ինչ որ գաղտնի ձայնագրություններ կհրապարակի: Իրենից ու քեզնից պահանջեցի, որ հրապարակեք: 

 

Էն, որ գրում ես տոկունության ու վստահության մասին ստատուսներիդ վերջում` ԱԺ պաշտպանության հանձնաժողովի....»,- գրել էր Ճաղարյանը և հավելել, որ նա պետք է պատասխանի իր օգնականի մոր զրպատությունների համար:

 

Վերոնշյալին Վիլեն Գաբրիելյանը չի արձագանքել:

 

Արդեն այսօր վերոնշյալ ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Վարդանյանը հայտնել է հետևյալը.

 

«Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանի վերաբերյալ իմ գրառումը, որտեղ բարձրաձայնել եմ զոհված զինծառայողների ծնողների հարցերը,  հեռացրել եմ, քանի որ ինձ  հասած պնդումների իսկության մասով ինձ մոտ սկսեցին կասկածներ առաջանալ, և որոշ մանրակրկիտ իմ հարցերից հետո, այդ պնդումները հերքվեցին»։

 

Արցախի ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանն էլ արձագանքեց կնոջ գրառմանը.

 

«Հարգելի' Քրիստինե Վարդանյան,

 

Գիտե՞ք, այս գրառումը փոքրագույնն էր որ արել եք։ Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեիք ամբողջ կառույցից, բոլոր ծառայողներից, բայց չարեցիք։ Որովհետև դուք չեք նայել էն տղերքի աչքերին,  ովքեր զոհված հերոսների մարմիններն ու աճյուններն  են տեղափոխել, դրա համար հեշտ էր հեռու մի տեղ նստել ու գրել (այստեղ մեղմ եմ ասում)։

 

Այս էլ որերորդ անգամ Կարեն Սարգսյանի անունը կեղտոտ գործերի մեջ թաթախում հետո փոշմանում են։ Ո՞ր ինչ։

 

Հասկանում եմ, պատվեր կատարելու, կեղծիք տարածելու, ընդհանրապես PR-վելու  հարցում մի հատ եք։

 

Խոսելու փոխարեն գործե'ք, վերցնելու փոխարեն նվիրե'ք, գիշեր-ցերեկ աշխատե'ք։ Ուժեղ մարդիկ էդպես են ապրում։

 

Ու բոլորին եմ ասում. Կարեն Սարգսյանի մասին վատ բան գրելուց առաջ, հերքման կամ ներողություն խնդրելու տեքստը մի՛շտ պատրաստ պահեք։ Փորձն է ցույց տվել»,- այս մասին գրել է»։

 

May be an image of text

May be an image of text

May be an image of 1 person and text