Հետևեք մեզ։

Նպատակ կա տարեկան մի քանի 100 «Սեպուհ 1» մեքենա արտադրել, արդեն 8 մեքենա պատրաստ է, կարող է վաճառվել․ Վահան Քերոբյան (տեսանյութ)

14:12, 20 հուլիս 2023

Ի սկզբանե ԵԱՏՄ կարգավորումներն այնպիսին են, որ փոքր ավտոմեքենաշինությունը բավական բարդ գործընթաց է, և մենք ստիպված եղանք ընկերության կողքին լինել բավական երկար ժամանակ, մինչև ստացվեց Հայաստանում արտադրված մեքենաների նորմալ պետական գրանցումն ապահովել: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով «Սեպուհ 1» մեքենաների արտադրությանը։

 

«Արդեն ութ մեքենա հավաքվել է: Սա փորձնական պարտիա է: Ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար է: Գործարանը գտնվում է Նոր Նորք համայնքում: Նպատակ կա տարեկան մի քանի 100 մեքենա արտադրել ներքին և արտաքին սպառման համար: Այժմ հավաքված ութ մեքենան ունեն պետհամարանիշ և կարող են վաճառվել. որևէ խնդիր չկա»,- ասաց Վահան Քերոբյանը: