Այսօր շղթայական հացադուլի հերթափոխին ես ու Անգելինան ենք. մյուս մայթին շարունակվում է պարենի հավաքագրումը: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Գրիգորյանը, ով համակարգում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով «Բացում» նախաձեռնությունը:
«Եկեք մեզ այցելելու, բերեք պարեն ու հիգիենայի պարագաներ, թող ՄԱԿ-ի համար առօրյա աշխատանքային տեսարան չդառնա հացադուլ անողների ներկայությունը: Բացումի երիտասարդներն ամբողջ գիշեր այստեղ են եղել՝ հսկելու հավաքված պարենը:
Անհրաժեշտ պարենի ու պարագաների ցանկը՝
Պարենի ցանկը՝
Մանկական սնունդ (պիտանելիության ժամկետը 1-2 ամսից ավելին)
- Մանկական սնունդ փակ փաթեթեավորմամբ (մրգային, մսային, բանջարեղենային)
- Մանկական պյուրե պլաստիկե փաթեթեավորմամբ ( կափարիչով )
- Մանկական շիլա փակ պողպատյա տարաներով
- Սալիկներ ( պոպոք, չոր հատապտղային, հացահատիկ)
- Հյութ ( ստվարաթղթե փակ փաթեթավորմամբ )
- Կաթնային շիճուկներ մանկահասակ երեխաների համար (0 ամսեկանից 1,5 տարեկան)
- Հեմատոգեն
- Մանկական կերակրման համար նախատեսված շշեր։
Մեծահասակների համար
- Արագ պատրաստման լապշա, ապուր։
- Հերկուլես, մյուսլի
- Չորահացեր, հացաբլիթներ, պեչենի
- Դիաբետիկ չորահացեր
- Նպարեղեն (ձավար, մակարոն…)
- Կաթի փոշի
- Կարտոֆիլի փոշի
- Ձվի փոշի
- Ձեթ
- Կարագ (տարայով)
- Կերակրի յուղ
- Պողպատյա տարաներով կոնսերվներ
- Ջեմ, Սուսներ, Պահածոներ
- Շաքարավազ
- Սուրճ
- Չրեղեն
Հիգիենայի պարագաներ
- Ատամի մածուկ/խոզանակ
- Օճառ, հեղուկ օճառ
- Սպիրտ
- Լոգանքի գել/շամպուն
- Զուգարանի թուղթ
- Թաց և չոր անձեռնոցիկներ
- Տնտեսական օճառ
- Լվացքի փոշի
- Բամբակ/բամբակյա սկավառակներ
- Կանացի միջադիրներ, տամպոններ
- Հետծննդաբերական հիգիենիայի պարագաներ
- Ձեռքերի ախտազերծման հակասեպտիկ միջոցներ
- Սափրման ածելիներ
- Սոդա
- լվացքի փոշի
- ականջի փայտիկներ
Երեխաների խնամքի պարագաներ
- Տակդիրներ
- Թաց անձեռոցիկներ
- Մանկական օճառ
- Պրիսիպկա
- Լոգանքի գել
- Կրեմներ:
Նշենք նաև, որ կանայք հեթրափոխով հացադուլ են սկսել ՄԱԿ-ի գրասենյակի առջև: