Հիշեցնեմ, որ Անկարան ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ,որ փաստաթղթի հիման վրա էլ ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այս մասին աճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով՝ Էրդողանի այն հայտարարությունը, թե 2025թ. ռուս խաղաղապահները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից։
«Այդ փաստաթղթում են հստակ նշված խաղաղապահ զորակազմի տարածաշրջանում գտնվելու ժամկետները, ժամկետի հնարավոր երկարացման պայմանները։ Ռուս խաղաղապահները շարունակում են կարևոր կայունացնող առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է, մարտական գործողություններ թույլ չտալը, հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունը տարածաշրջանում էլ ավելի է պահանջված»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը համապատասխանում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային շահերին, ըստ իրեն՝ ներառյալ նաև Թուրքիան։