Հետևեք մեզ։

«Ջավախք ճամբար»- 2023. ծրագիրը կիրականացվի Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ծալկայի շրջանի Դարագյուղում

15:06, 20 հուլիս 2023
«Ջավախք ճամբար»- 2023. ծրագիրը կիրականացվի Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ծալկայի շրջանի Դարագյուղում

2012թ-ից սկսած Վրաստանի Հայ Օգնության Միության կողմից իրականացվում է «Ջավախք ճամբար» ծրագիրը՝ ԱՄՆ Արևելյան շրջանի երիտասարդների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ ։

Այս տարի ևս «Ջավախք-ճամբար» ծրագիրը կիրականացվի Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ծալկայի շրջանի Դարագյուղում ։

Ճամբարը կկազմակերպվի երկու փուլով․

1․Հուլիսի 31—օգոստոսի 5-ը՝ Ախալքալաքում և Ախալցխայում։
2․Օգոստոսի 6 – 12 –ը՝ Նինոծմինդայում և Ծալկայի շրջանի Դարագյուղում։

Ճամբարներում կընդգրկվեն 8-16 տարեկանները։ Ճամբարականների համար նախատեսված է ուսումնադաստիարակչական ու ճանաչողական ծրագիր, հայրենասիրական երգերի, պարերի ուսուցում, մարմնամարզություն և բազմաբնույթ խաղեր։ Ճամբարը կսկսվի ժամը 9։30-ին և կավարտվի՝ 16։30- ին։ Օրվա ընթացքում նախատեսվում է երկուանգամյա սնունդ։ Բոլոր մասնակիցներին կտրվեն ճամբարին բնորոշ տարբերանշանով վերնաշապիկներ և գրենական պիտույքներով թղթապանակներ։ԱՄՆ Արևելյան շրջանից ժամանող խմբապետերին կօգնեն Ջավախքի «Զորի Զորյան» Երիտասարդական միության ու Պատանեկան միության անդամները։