Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ Հաագայի միջազգային դատարանից հետո հաջորդ քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն է, բայց դեռ հստակ չի կարող ասել՝ երբ են դիմելու, քանի որ դրանով ԱԳՆ-ն է զբաղվում։
Հարցին՝ Հաագայի դատարանով կարո՞ղ ենք ավարտված համարել այդ շղթան ու այլևս ակնկալիքներ չունենալ, Կիրակոսյանն ասաց․ «Դեռ չէ, որովհետև այս որոշումները, որ դատարանը կայացնում է, դրանք միջանկյալ որոշումներ են, և դատական գործընթացը դեռ շարունակվում է, էլի հնարավորություն ենք ունենալու օգտագործելու, բայց այս պահի դրությամբ այսքանն է, ինչ որ կարողացել ենք անել»։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելուն, Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ մինչև Անվտանգության խորհուրդ հարցը մտնելը, պետք է ԱԽ անդամ երկրների հետ երկկողմ բանակցություններ գնան․ «Զուտ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի ԱԽ անդամ երկրների շրջանակում, որ գոնե հարցը մտնի օրակարգ և հետագայում նաև քվեարկվի»։
Մանրամասն՝ տեսանյութում.