Բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով Սևանա լճի մակարդակին և մեր ջրային ռեսուրսների վիճակին, ասաց, որ բարեբախտաբար՝ վերջին երկու ամիսը տեղումնաշատ էր, և հիմա ջրառին զուգահեռ՝ Սևանա լճի մակարդակը բարձրանում է, բայց նախորդ տարիների հետ համեմատության մեջ, իհարկե, մակարդակը ցածր է։
«Այս պահին 20 սմ-ի շրջանում է տարբերությունը։ Առհասարակ, ջրային ռեսուրսների հետ կապված խնդիր ունենք մենք, այս տարին սակավաջուր է և դա ուղիղ անդրադառնում է նաև Սևանի վրա։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ Սևանա լճի ոչ միայն ջրային պաշարները, այլ, առհասարակ, էկոհամակարգի խնդիրները լուծվեն՝ սկսած սոճիներից, ավարտված սիգով և իշխանով»,-ասաց Սիմիդյանը։
Ինչ վերաբերում է ձկան որսին, նախարարն ասաց, որ հիմա քվոտայով է թույլատրվում որսը, այսինքն՝ որս կարելի է, եթե քվոտա ունի որս անողը։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ