Հետևեք մեզ։

Տոյվո Կլաարի մանդատը երկարացվել է մեկ տարով

17:13, 20 հուլիս 2023
Տոյվո Կլաարի մանդատը երկարացվել է մեկ տարով

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը երկարացվել է։

Այս մասին այսօր որոշում է ընդունել ԵՄ խորհուրդը։

Կլաարի մանդատը երկարացվել է ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։

Տոյվո Կլաարը Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին։ Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խթանել տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի և, համապատասխանաբար հարևան երկրների միջև։