Ստեփանակերտի կենտրոնական շուկան այս օրերին գրեթե ամբողջությամբ դատարկ է, նկատվում է թարմ մթերքի, մրգի ու բանջարեղենի սուր պակաս։
Շրջափակման արդյունքում այժմ հասանելի են միայն տեղական արտադրության սեզոնային գյուղատնտեսական մթերքները, որոնք բավարար չեն Արցախի 120 հազար բնակչին ապահովելու համար։
Հանրապետությունում վառելիքի բացակայության պատճառով հսկայական խնդիրներ կան նաև համայնքների միջև ապրանքների տեղափոխման հետ կապված։
Տեսանյութը՝ Արցախի ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: