Հետևեք մեզ։

ԼՂ հանրային միջոցներից տարիներ շարունակ սնված «գործարարներին» կոչ եմ անում վերանայել սեփական վարքագիծը. Գուրգեն Ներսիսյան

20:59, 20 հուլիս 2023
ԼՂ հանրային միջոցներից տարիներ շարունակ սնված «գործարարներին» կոչ եմ անում վերանայել սեփական վարքագիծը. Գուրգեն Ներսիսյան

Բազմաթիվ զանգերից հետո ստիպված եմ Երևանյան ռեստորաններում ժամանակ սպառողներին, անտարբեր վարքագծով մեր հայրենակիցների արցախապաշտպան պայքարն արժեզրկող ու ԼՂ հանրային միջոցներից տարիներ շարունակ սնված ու շարունակաբար օգտվող «գործարարներին» կոչ անել վերանայել սեփական վարքագիծը և մասնակցել տեղահանված մեր հայրենակիցների՝ Արցախի պաշտպանությանն ուղղված ջանքերին, նրանց մենակ թողնելը հավասարազոր է դավաճանության:

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

 

Պետնախարարը նաև տեղեկացրել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների կողմից հուլիսի 21-ին ժամը 19:00-ին Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպվելու է հավաք՝ ի պաշտպանություն Արցախի և ժողովրդի իրավունքների:

 

«Բոլորին խնդրում եմ ակտիվորեն մասնակցել հավաքին»,- գրել է պետնախարարը: