Հետևեք մեզ։

Կոնֆերենցիաների լիգա. Արարատ-Արմենիան 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց ալբանական ակումբին և դուրս եկավ հաջորդ փուլ

01:07, 21 հուլիս 2023
Կոնֆերենցիաների լիգա. Արարատ-Արմենիան 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց ալբանական ակումբին և դուրս եկավ հաջորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» արտագնա պատասխան խաղում մրցում էր ալբանական «Էգնատիայի» հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարավ:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ Երևանում թիմերը 1-1 էին ավարտել հանդիպումը:

11մետրանոցներով հայկական ակումբը հաղթեց.Վարդան Մինասյանի թիմը կխաղա որակավորման 2-րդ փուլում: