Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ: Արցախից հրաժարվելով՝ ՀՀ-ի համար մարտահրավերները միայն ավելացան: Այս մասին Արցախի ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Նելա Գրիգորյանը:
Նա նշեց, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ միայն միասին կարող ենք դիմադրել «հայրենիքի օրեցօր հանձնման ազգադավ գործողություններին»:
«Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որևէ դեպքում չի կարող: Դրա մասին խոսելն ինքնին հանցագործություն է»,- ասաց Գրիգորյանը:
Ըստ նրա՝ այս ճակատագրական ժամանակահատվածում արցախցին իրավունք չունի անտարբեր մնալ հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։
«Վա՛յ, Ղարաբա՛ղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Հայեր արթնացե՛ք աղետի եզրին ենք, մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք»,- ասաց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում․