«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա կինն ու որդին՝ Վարդիթեր Խաչատրյանն ու Գարիկ Առուստամյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազություն ներկայանալու ծանուցումներ են ստացել։
Այս մասին տեղեկանում ենք Azdarar.am-ում հրապարակված ծանուցումներից:
Նշվում է, որ վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: