Հետևեք մեզ։

Միներալնիե Վոդի-Երևան ուղևորատար ինքնաթիռի շարժիչը վթարվել է

13:38, 21 հուլիս 2023
Միներալնիե Վոդի-Երևան ուղևորատար ինքնաթիռի շարժիչը վթարվել է

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այս մասին գրել է «Aviatorshchina» Telegram ալիքը, փոխանցում է Lenta.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդի-Երևան ուղևորատար ինքնաթիռի հետ։ Նշվում է, որ վթարվել է օդանավի շարժիչը։

«Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակի պատճառով խափանվել էր Մոսկվայից Airbus ինքնաթիռի մեկնումը։ Ինքնաթիռը չի կարողացել թռչել իր նպատակակետ՝ ուղևորի վատառողջության պատճառով։