Հետևեք մեզ։

«Բացե՛ք կյանքի ճանապարհը». արցախցի փոքրիկները բակում համերգ են կազմակերպել և դիմել ողջ աշխարհին (տեսանյութ)

14:27, 21 հուլիս 2023

Շրջափակված Արցախի երեխաները շենքի բակում համերգ են կազմակերպել։ 

Նրանք երգում էին․

«Մեր պատմությունը նոր չի կերտվել
Այն դարերից եկել հասել է
Հայոց երկիրը ցավ է տեսել
Հույսը սրտում նորից ապրել է:

Հայի ոգին երբեք չեն կոտրի
Մեր գեներում արյան Սուրբ կանչն է
Տուն կդարնա ամեն հայ որդի
Մեր մեջ հոսում է արյուն հայ հերոսի:

Ողջ աշխարհը գիտի հային,
Հպարտ ապրել ենք, Փառք մեր հավատքին,
Մեր հզոր կամքով ու միասնությամբ
Կպահենք պապերի ու մեր երկիրը սրբությամբ:

Կյանքի դժվար ուղին հայերի,
Սովորեցրել է ամուր կանգնել հողին,
Պետք է ստեղծել երկիր երազի,
Մենք քո պաշտպանն ենք հող մեր հայրենի:

Հայի ոգին երբեք չեն կոտրի
Մեր գեներում արյան Սուրբ կանչն է
Տուն կդառնա ամեն հայ որդի
Մեր մեջ հոսում է արյուն հայ հերոսի:

Իմ երգերում ես Հայ եմ,
Աղոթքներում ես Հայ եմ,
Օտար հողում ես Հայ եմ,
Պատիվը մեզ ես Հայ եմ»:

Համերգի ավարտին երեխաները կոչով դիմել են ողջ աշխարհին․ 

«Բացե՛ք կյանքի ճանապարհը»։