«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Ես կառուցողական առաջարկ ունեմ Արցախն ադրբեջանի կազմում ճանաչողների և բոլորի համար, ովքեր ասում են, որ հայերի համար կարող են լինել անվտանգության երաշխիքներ Ադրբեջանի կազմում:
Այդ բոլոր մարդիկ` սկսած Նիկոլ Փաշինյանից և Արարատ Միրզոյանից, իրենց և իրենց ընտանիքների անդամների օրինակով պետք է ապացուցեն իրենց թեզի կենսունակ լինելը:
Բոլոր-բոլորը, ովքեր անում են նման պնդումներ, թող 6 ամսով գնան բնակվելու Ադրբեջանում, զբոսնեն Բաքվում կամ այլ քաղաքներում, առևտուր անեն խանութներից:
Եթե վերադառնան, կարելի կլինի խոսել փորձի արդյունքների մասին»։