Արցախի Հանրապետությունում վառելիքի պակասի, փաթեթավորման նյութերի բացակայության պատճառով խանութներին այլեւս անհնար է մատակարարել առաջին անհրաժեշտության կաթնամթերքը։
Հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լինում ոտքով հասնել կաթնամթերքի գործարան և շոգին ժամերով հերթ կանգնել՝ կաթնամթերք ձեռք բերելու հույսով։
Տեղում արտադրված կաթը բավարար չէ Արցախի ողջ 120 հազարանոց բնակչությանը ապահովելու համար, հետևաբար հերթագրվածներից շատերը հաճախ հեռանում են առանց որևէ կաթնամթերքի: