Հետևեք մեզ։

«Ժամանակին մեզ վտանգ էր սպառնում Հայաստանի և նրա 30 տարվա քաղաքականության պատճառով». Ալիև

16:37, 21 հուլիս 2023
«Ժամանակին մեզ վտանգ էր սպառնում Հայաստանի և նրա 30 տարվա քաղաքականության պատճառով». Ալիև

Ժամանակին մեզ վտանգ էր սպառնում Հայաստանի և նրա 30 տարվա քաղաքականության պատճառով։ Այս մասին Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 «Մենք այն արդեն հաղթահարել ենք։ Բայց, իհարկե, պետք է զգոն լինել, չմոռանանք մեր անցյալը: 

Չպետք է մոռանալ, որ չնայած Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքներին, այսօր Հայաստանում, հասարակությունում և նույնիսկ իշխանությունում կան որոշակի մարդիկ, որոնք դեռ ապրում են ռեւանշիստական ​​գաղափարներով»։