Հետևեք մեզ։

Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. ըստ Ալիևի՝ միայն ուժն է խաղաղության երաշխիքը

16:44, 21 հուլիս 2023
Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. ըստ Ալիևի՝ միայն ուժն է խաղաղության երաշխիքը

Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Այդ նպատակով սկսեցինք խորը բարեփոխումներ իրականացնել պաշտպանության ոլորտում: Այս մասին  Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Դա անհրաժեշտ է, և բխում է պատմությունից։ Մենք տեսնում ենք, որ այսօր միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են։ Մենք տեսնում ենք, որ միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի, մենք երկար տարիներ ենթարկվել ենք այս մոտեցմանը: Երբ միջազգային իրավունքը չի գործում, երբ ստորագրությունն այդքան էլ կարևոր չէ, միայն ուժն է խաղաղության երաշխիքը»,- ասել է նա։