Հետևեք մեզ։

ՊՆ-ում ԳՇ պետի ղեկավարությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

17:17, 21 հուլիս 2023
ՊՆ-ում ԳՇ պետի ղեկավարությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ
Հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող
բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։
Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։