Հետևեք մեզ։

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր. ՌԴ ԱԳՆ

17:22, 21 հուլիս 2023
Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր. ՌԴ ԱԳՆ

Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղղություններով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։