Հայաստանում է ամերիկացի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Թեդ Բրաունը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Այստեղ նա աշխատում է երիտասարդ ու խոստումնալից հայ վավերագրողնեերի հետ՝ զարգացնելու նրանց հմտությունները պատմության մատուցման ու սցենարի կառուցման հարցերում։
Այսօր Թեդը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա նաև այցելեց Փարաջանովի թանգարան՝ ավելին իմանալու հայկական կինոյի ու ազատ արտահայտման այս առաջամարտիկի մասին»։