Հետևեք մեզ։

«Պատերազմից անցել է գրեթե 3 տարի, մենք ավելի ու ավելի շատ ուղիղ հայտարարություններ ենք լսում, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է». Ալիև

17:48, 21 հուլիս 2023
«Պատերազմից անցել է գրեթե 3 տարի, մենք ավելի ու ավելի շատ ուղիղ հայտարարություններ ենք լսում, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է». Ալիև

Տարածաշրջանային զարգացումը Հարավային Կովկասում հիմնականում կախված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումից։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։

 

«Ներկայումս մի շարք միջազգային կազմակերպություններ փորձում են օգնել մեզ գտնել փոխադարձ ընդունելի լուծում։

 

Բարեբախտաբար, մենք տեսնում ենք, որ բոլոր միջազգային կազմակերպությունները հասկանումեն, որ այդ որոշումները պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անցել է գրեթե երեք տարի։ Մենք ավելի ու ավելի շատ ուղիղ հայտարարություններ ենք լսում, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է»,- ասել է նա, ապա հավելել՝ «Հայաստանն ընդունել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, արդեն փաստաթուղթը ստորագրելու փուլն է»։