RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ մահափորձի պատրաստման գործի նոր՝ ութերորդ կասկածյալը տասներորդ դասարանի աշակերտ է։ Այս մասին հայտնում է KP.ru-ն։
Նա և «Պարագրաֆ 88» նեոնացիստական խմբի ևս յոթ անդամ մեղադրվում են ներգաղթյալների վրա հարձակումներ կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը կարող է վերաորակավորվել որպես ահաբեկչութան պատրաստում, քանի որ քննիչները վարկած ունեն, որ լրագրողների մահափորձը նրանց կարող էին պատվիրել ուկրաինական հատուկ ծառայությունները։