ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Մյասնիկյանի անվան հրապարակում մասնակցում է հաջակցություն Արցախի հրավիրված բողոքի ակցիային։
Լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանն ասաց, որ ակցիային մասնակցում է որպես ՀՀ պարզ քաղաքացի։
«Իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի մեր հերոսական ժողովրդին, որոնք հերոսաբար մաքառում են 7 և ավելի ամիս գտնվելով շրջափակման մեջ։ Ես ուզում եմ,որ Հայաստանից ամեն հայ ուղարկի այդ աջակցությունն Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, որ իրենք իմանան, որ միայնակ չեն և իրենց արդարացի պահանջները հավասարապես պաշտպանում ենք որպես մեկ ազգի ներկայացուցիչներ»,-ասաց Արթուր Դավթյանը։
Ինչ վերաբերում է պատճառներին` Արթուր Դավթյանն ասաց, որ պատճառների մասին շատ կարելի է խոսել, օրեր շարունակ կարելի է պարզաբանել, քննադատական խոսք հնչեցնել յուրաքանչյուրի հասցեին, բայց այսօր մեր խնդիրը պատճառները վերլուծելը չպետք է լինի, այլ պետք է կանգնել համազգային հստակ դիրքորոշում հայտնել։
Թե ո՞րն է այդ դիրքորոշումը, Արթուր Դավթյանն ասաց.
«Դիրքորոշում 1. ՀՀ-ում և Արցախում ապրող բնակչությունը մեկ ազգ են և բոլոր հարցերում լինելու են կողք-կողքի։
Դիրքորոշում 2. Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», - ասաց Դավթյանը։