Երևանում` Մյասնիկյանի անվան հրապարակում արցախցիների նախաձեռնած ակցիան է, որին մասնակցում են նաև հայաստանաբնակներ։
Ակցիայի ընթացքում արցախցիները կոչեր հնչեցրեցին` հայտարարելով,որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, ինքնորոշման իրավունքն ա բեկանելի է։
Նրանք նշեցին, որ կոնկրետ քայլերով պետք է Ադրբեջանին պարտադրել իրականացնել ստանձնած պայմանավորվածությունները։
Ընթացքում, ի հիշատակ հանուն ազատ ու անկախ Արցախի նահատակված տղաների, կանգնեցնել երթևեկությունը։
Քաղաքացիները փակեցին Վազգեն Սարգսյան-Լուսավորչի փողոցների խաչմերուկը, որտեղ ակցիայի նախաձեռնողները հանդես եկան կոչով` ՀՀ իշխանությունից պահանջելով հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու թեզից։