Հետևեք մեզ։

ՀՀ կառավարությունից պահանջում ենք հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից․ հանրահավաքի կոչը՝ տարբեր երկրներին և ՀՀ կառավարությանը

22:09, 21 հուլիս 2023
ՀՀ կառավարությունից պահանջում ենք հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից․ հանրահավաքի կոչը՝ տարբեր երկրներին և ՀՀ կառավարությանը

Երևանում ի աջակցություն շրջափակված Արցախի հրավիրված հանրահավաքի մասնակիցները կոչով, պահանջներով դիմեցին ինչպես Հայաստանի կառավարությանը, այնպես էլ միջազգային հանրության բոլոր դերակատարներին:

Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակում հանրահավաքի ուղերձը, պահանջները ներկայացրեց քարվաճառցի Սերոբ Նալթակյանը, ով ասաց, որ ինքն ամբողջ կյանքում արցախցի է լինելու։

Հնչեցնելով կոչը, նա հայտարարեց․ «ՀՀ կառավարությունից պահանջում ենք հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից և վերջ տալ նմանօրինակ հայտարարություններին։ Ընդունել , որ Արցախն  Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունները Ադրբեջանին դարձրել են էլ ավելի սանձարձակ, նպաստել են Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը, և միջազգային հանրության պասիվ արձագանքին։ Ուստի օր առաջ դադարեցնել նման հայտարարություններն ու գործողությունները։ Արցախին առնչվող  բանակցություններում ներայացնել Արցախի ժողովրդի կամքը, ներկայացնե, որ Արցախն ու Արցախի  ողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում իր բազմաթիվ հիմնավորումներով։ Պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այն սակարկելի չէ։ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունների փոխարեն միջոցներ ձեռնարկել ցեղասպանական գործողությունները ներկայացնելու աշխարհին։ Ակտիվ ու հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու միջոցով։ Արցախի ժողովրդի շահերը հավուր պատշաճի պաշտպանելու անկարողության պարագայում զերծ մնալ Արցախի առնչությամբ որևէ զիջողական ,պարտվողական հայտարարությունից, նշաձող իջեցնելուց»։

 

Նրանք Ռուսաստանի Դաշնությունից պահանջեցին հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններից, դադարել միայն կոչերով հանդես գալուց և գործուն միջոցներ ձեռնարկել ստեղծված հումանիտար աղետից Արցախը հանելու ուղղությամբ: Կոչում նշվում էր, որ հստակ միջոցներ ձեռնարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախը Հայաստանին կապող միջանցքն ապաշրջափակելու ուղղությամբ և միջանցքը վերցնել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի լրիվ վերահսկողության տակ՝ ինչպես նշված է եռակողմ հայտարարության դրույթներով։