Հետևեք մեզ։

Քաղաքացին Մաթոսավանքի մոտակայքում մոլորվել է

00:06, 22 հուլիս 2023
Քաղաքացին Մաթոսավանքի մոտակայքում մոլորվել է

Հուլիսի 21-ին, ժամը 20։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաթոսավանք վանական համալիրի մոտակա անտառում քաղաքացին մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները անվնաս հայտնաբերել են Ա․ Օ․-ին (ծնված 1950 թ․)։