Հետևեք մեզ։

Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

11:00, 22 հուլիս 2023
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա Ելենա Խաչատրյանին: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: